Բաքվի պահանջով հայերի դեմ դրոններ կիրառած ընկերությանն արգելել են զենք վաճառել

Բաքվի պահանջով հայերի դեմ դրոններ կիրառած ընկերությանն արգելել են զենք վաճառել

PanARMENIAN.Net - Հունվարի 27 -ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է 2017 թվականին Ադրբեջանի պատվերով Հայաստանի զինծառայողների դեմ մահապարտ անօդաչու սարքեր փորձարկելու մեջ կասկածվող Aeronautics ընկերության արտահանման արտոնագիրը: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Զենքի արտահանման արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի դատարանը չի հրապարակել ավելի վաղ հարուցված քրեական գործով դատավաճիռը:

Երկրի պաշտպանական գերատեսչությունը նման որոշում է հրապարակվել այն բանից հետո, երբ իսրայելայան մեկ այլ՝ Rafael ընկերությունը, համաձայնվել է $231 մլն-ով գնել է Aeronautics ընկերությունը:

2017-ի ամռանը ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր և պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել էին կատարել պահանջները: Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունն Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու սարք է փորձարկել։

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---