Վարչապետ. Մտադիր չենք Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվել

Վարչապետ. Մտադիր չենք Սիրիայում  ռազմական գործողություններին  ներգրավվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Սիրիա ուղարկած հումանիտար առաքելության մասին, ասել է, որ այնտեղ ռազմական գործողություններին ներգրավվելու ծրագրեր չկան:

Պատգամավորը մեջբերել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ որի` եթե անհրաժեշտություն լինի, ՀՀ-ն կմասնակցի նաև ռազմական գործողությունների Սիրիայում:

«Ի՞նչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմականան գործողություններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը և ե՞րբ ենք նախատեսում դուրս գալ այնտեղից»,-հարցրել է Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է , որ Սիրիա ՀՀ-ն ուղարկել է հումանիտար առաքելություն:

«Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նա հայտարարություններ արել, մենք նման պլաններ չունենք», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ Սիրիա է ժամանել 100 հոգանոց հայկական հումանիտար խումբը, որի մեջ կան ռազմական բժիշկներ, սակրավորներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---