Քոչարյանի գիրքը, պաշտպանն ու Իսագուլյանը հակասում են միմյանց. Ինչով էր նա զբաղված Մարտի 1-ին 5 մարտի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բախման կետ» հաղորդման ընթացքում ասել է, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին «մարզահագուստով եկել էր նախագահական, քանի որ Ծաղկաձոր պետք է գնար»: «Քոչարյանն այդ օրը սպորտային համազգեստով եկել էր նախագահական, քանի որ Ծաղկաձոր պետք է գնար», - ասել է Իսագուլյանը՝ շեշտելով, որ վերջինս նույնիսկ չէր էլ մտածում, որ այդ օրն ինչ-որ գործողություն է իրականացվելու: Մինչդեռ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի «Բախում» գլխում գրել է, որ մարտի 1-ի նախօրեին Ազատության հրապարակում գիշերող ցուցարաների վրանների զննության գործողության վերաբերյալ քննարկում է ունեցել Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանի հետ: «Վրանների օպերացիան ոստիկությունը որոշել է իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան: Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը.... նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը (Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՀՀ առաջին նախագահ) հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը», - գրել է Քոչարյանն իր գրքում: Իսկ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին: «Պարոն Քոչարյանին անգամ չի էլ մեղսագրվում, որ ինքն է բանակին նման հրահանգ տվել։ Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին», - նշել է Հայկ Ալումյանը։ Ընթերցեք նաև՝ «Քոչարյանի պաշտպանը, Բաբուխանյանը գրանտ են ստացել Սորոսի հիմնադրամից»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |