Ալիև. Երևանն ամեն կերպ ուզում է խոչընդոտել ԼՂ կարգավորմանը

Ալիև. Երևանն ամեն կերպ ուզում է խոչընդոտել ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում կայացած հանդիպմանը, հայտարարել է, թե Ադրբեջանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:

«Ադրբեջանը ԼՂ կարգավորման ամենաշահագրգռված կողմն է»,-ասել է նա՝ հավելելով, որ «Երևանը սուբստանտիվ բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի դրսևորում և ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Նա հավելել է, որ դա այնդպես է, չնայած բանակցային գործընթացում առկա դինամիկային՝ վերջին շրջանում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4 հանդիպում, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի 3 հանդիպում, հայտնում է Haqqin.az-ը Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով:

Ալիևը հավելել է նաև, որ «շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի առաջընթաց արձանագրվի բանակցային գործընթացում և ապահովվի ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը մեծապես կարևորում է անդամությունը ԵԱՀԿ-ին: Նա ասել է, որ Բաքուն ակտիվ աշխատանք է տանում և արդյունավետ գործակցություն է վարում ինչպես բուն կազմակերպության շրջանակում, այնպես էլ ԵԱՀԿ անդամ երկրների հետ:

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: «Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը», ասել է նա:

«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---