Փաշինյան. Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար 6 մարտի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Բրյուսել իր այցին, որտեղ քննարկվել է ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը: Փաշինյանը նշել է նաև, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանում հանրության բոլոր շերտերը ճիշտ ընկալեն Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը, դրա պատճառները: «Ցավոք, մինչ օրս ռուսական որոշ փորձագիտական շրջանակներ փորձում են հայաստանյան իրադարձությունները ներկայացնել որպես գունավոր հեղափոխությունների շարքին դասվող: Սակայն մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուս բարեկամները և գործընկերները հասկանան, որ կատարվածը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ և գործընթացում ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել: Դա ազգային արժանապատվության և անձամբ իմ արժանապատվության հարց է: Նման մեկնաբանությունները՝ թե հայ ժողովրդին ինչ-որ մեկն օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական են մեզ համար: Հայաստանը անկախ երկիր է, անկախ ազգ արժանապատվության բարձր զգացումով»,-ասել է Փաշինյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանի համար կարևոր է հուսալի գործընկեր լինել: «Եվ մենք հուսալի գործընկեր կլինենք բոլոր նրանց համար, ում ինքներս համարում ենք հուսալի գործընկեր, այստեղ կասկած լինել չի կարող: Իսկ ով հուսալի չէ, մենք պետք է գնահատենք՝ պե՞տք է արդյոք նրանց համարել գործընկեր»,-ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է նաև, որ ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: Նա հուսով է, որ 2019-ին կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ՌԴ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՏՄ համար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |