Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա 9 մարտի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։ «Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ այն պայքարում է, որ ծախսերը նվազեցնեն, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ընկերությունն իրականում կարող է հեղափոխություն գործել մեր ավիացիայում, կարող է ամբողջ շուկան փոխել։ Եթե Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա ինչպես Եվրոպայից դեպի Հայաստան, այնպել էլ Հայաստանից էլ դեպի Եվրոպա»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկյանը: Ռևազյանը նշել է՝ Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է. «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարողա թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |