Հունվարին հանքագործական և մանածագործական արդյունաբերությունը գրեթե կրկնապատկվել է

Հունվարին հանքագործական և մանածագործական արդյունաբերությունը գրեթե կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում հանքագործական արդյունաբերությունն աճել է 82.4%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունն աճել է 6%-ով, մասնավորապես՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 97.7%-ով:

Ընթացիկ տարվա հունվարին նոխորդ հունվարի հետ համեմատ, սննդամթերքի արտադրությունն աճել է 15%-ով, խմիչքներինը՝ 47.5%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 19.6%-ով:

2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի շրջանառությունն աճել է 19.3%-ով, շինարարության ծավալը 22.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.6%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---