ՀԲ-ն $500 մլն-ի վարկ կտա Հայաստանին29 մարտի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թվականներին «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ մոտ $500 մլն՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: Նշվում է, որ նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի: Այն հիմնված է 2018 թվականի գարնանը Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա և մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման և բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների միջոցով: «Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի և լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար ԵԳՇ-ով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում: Աջակցելով Հայաստանի՝ նոր, ավելի ներառական աճի մոդել ստեղծելու ջանքերին՝ ԵԳՇ-ով կկատարվի լավ կառավարման և ներառման առանցքային տարրերն ընդգրկելու փորձ, այդ թվում՝ հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, քաղաքացիների ներգրավում, գենդերային հարցեր, տարածքային համաչափություն և թվային միակցում: «Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ռազմավարական ծրագրի մշակումն իրականացվել է շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և զարգացման գործընկերների հետ ծավալուն քննարկումների միջոցով: Ավելին, զարգացման մարտահրավերները և հնարավորությունները, որոնք ԵԳՇ-ի գործընթացի համար տեղեկություններ են ապահովել, արտացոլում են նաև կառավարության ծրագրի առաջնահերթությունները և ՀԲԽ-ի Հայաստանի համար Երկրի համակարգված գնահատումը (ԵԳՀ)»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը: Ելնելով Հայաստանի ներկա հարկաբյուջետային սահմանափակված միջավայրից՝ ԵԳՇ ծրագիրը կիրականացվի հարմարեցված ձևով և ընտրողական կլինի՝ հիմնվելով զարգացման վրա իր ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար նախատեսված ներգրավվածության երեք սկզբունքի վրա՝ 1) բարձր առաջնահերթությամբ ներդրումների շուրջ կատալիզել զարգացման և մասնավոր հատվածի գործընկերներին, 2) ուսումնասիրել այն ոլորտները, որոնցում այլ երկրների նոր, առաջադեմ փորձից Հայաստանը կարող է լավագույնս օգուտ քաղել և այդ մոտեցումները համապատասխանեցնել երկրի առանձնահատուկ կարիքներին, 3) օպտիմալացնել գործող պորտֆելը՝ Հայաստանի զարգացման նոր նպատակներին դրա համապատասխանությունը և նպաստն առավելագույնի հասցնելու համար: Հայաստանը և Համաշխարհային բանկի խումբը նորացնում են Երկրի գործընկերության շրջանակը մրցակցային, արտահանմանն ուղղված տնտեսության շեշտադրումով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |