2019-ի հունվար-մարտին հարկային եկամուտները 24%-ով աճել են

2019-ի հունվար-մարտին հարկային եկամուտները 24%-ով աճել են

PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համամատ աճել են 24%-ով. ընթացիկ տարվա հունվար-մարտին դրանք կազմել են 296.5 մլրդ դրամ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնել է, որ 2018-ի առաջին երեք ամսում պետական եկամուտները կազմել էին 239.2 մլրդ դրամ:

Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է նաև, որ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 22,426 մեքենա:

2018-ի նույն ժամանակաշրջանում այդ թիվը կազմել է 14,055։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---