Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի: Նա արդեն հանձնարարական է տվել:

«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Շրջայցի ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածքն անբարեկարգ է: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է նա: ՀՀ վարչապետը մտել է մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասել է.«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---