Վճիռ հօգուտ «Լիդիանի». Ոստիկանները պետք է վերացնեն Ամուլսար ներխուժումները12 ապրիլի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: «Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 (դեպի Ամուլսար տանող ճանապարհներ) կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները», - նշված է վճռում: Ընկերությունը դատարան էր դիմել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, պահանջելով իրապահ մարմիններից վերականգնել հասարակական կարգը և հեռացնել ճանապարհներն արգելափակած՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին և ազդակիր համայնքների բնակիչներին: Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից: Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշել է պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացնել Ամուլսարի հանքի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Կառավարությունից հայտնել էին, որ փորձաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա մայսի ամսին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |