ՌԴ ԱԳՆ. Ակտիվ կաջակցենք Երևանին և Բաքվին ԼՂ խնդրում հասնելու փոխզիջումների

ՌԴ ԱԳՆ. Ակտիվ կաջակցենք Երևանին և Բաքվին ԼՂ խնդրում հասնելու փոխզիջումների

PanARMENIAN.Net - Մոսկվան ակտիվորեն կաջակցի Երևանին և Բաքվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին փոխզիջումային հանգուցալուծումներ որոնելու հարցում: Այդ մասին ասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ստորագրած համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Մայիսի 12-ին լրանում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի մասին համաձայնության ստորագրման 25-ամյակը: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ և թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այսօր էլ մայիսի 12-ի համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը», -ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է. «Այն անցել է վերելքների և անկումների միջով: Ժամանակ և քաղաքական կամք է պահանջվում մասնակիցներից կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ համաձայնության գալու համար: Այդ մասին են, մասնավորապես, վկայում ՀՀ և Ադրբեջանի վերջին հանդիպումը Վիեննայում, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում:

«Ռուսաստանն իր հերթին ակտիվ աջակցություն կցուցաբերի Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում: Ինչպես նախկինում, կշարունակենք ձեռնարկել հետևողական միջնորդական ջանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ»:

Բիշքեկյան արձանագրությունը, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատված փաստաթուղթ է, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը։ Դրանով կոչ էր արվում հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա։ Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը և կվերացվեին դրա հետևանքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---