Ուշակով. Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հունիսի 6-ին

Ուշակով. Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հունիսի 6-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպում տեղի կունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ համաժողովի շրջանակում Պուտինը նաև չծրագրված հանդիպումներ կունենա համաժողովի մասնակիցների հետ, այդ թվում ոչ պաշտոնական:

Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---