Մայիսին օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11.7%-ով11 հունիսի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243,016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7%-ով, հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն: 2019-ի մայիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13.7%-ով: Եթե 2018-ի մայիսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,289 ուղևոր, ապա 2019-ի մայիսի ցուցանիշը կազմել է 229,974: 2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13,042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9%: Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 1.038 մլն մարդ, որը 8.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |