ԱՄՆ-ն Արցախում ականազերծման ծրագրին $1.5 մլն կտրամադրի

ԱՄՆ-ն Արցախում ականազերծման ծրագրին  $1.5 մլն կտրամադրի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար $1.5 մլն-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը:

Համապատասպան առաջարկը ներկայացրել է կոնգրեսական Թիջեյ Քոքսը. դրանով փոփոխություն կարվի 2020 թվականի ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծում:

Առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:

«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը»,- ասել է Քոքսը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---