ՀՀ վարչապետը հուլիսին պաշտոնական այցով կլինի Վիետնամում և Սինգապուրում

ՀՀ վարչապետը հուլիսին պաշտոնական այցով կլինի Վիետնամում և Սինգապուրում

PanARMENIAN.Net - 2019 թվականի հուլիսի 4-6-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում:

ՀՀ էլեկտրոնային կառավարման E-Gov.am կայքում հրապարակված որոշման համաձայն, վարչապետը հուլիսի 7-9-ը պաշտոնական այցով կգտնվի նաև Սինգապուրի Հանրապետությունում:

Հայկական պատվիրակության կազմում են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլոք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---