Ղազախստանցիներին կարգելեն հայկական համարներով մեքենա վարել 4 հուլիսի 2019 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում մտադիր են սահմանափակումներ սահմանել օտարերկրյա համարներով ավտոմեքենաների շահագործման համար, այդ թվում գրանցված Հայաստանում, Ղրղզստանում և ՌԴ-ում: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը, հայտնում է TengriNews-ը: «Շատ են բողոքները ՀՀ, Ղրղզստանի և ՌԴ տարածքում գրանցված մեքենաներից, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասել է նախարարը: Ըստ նրա, վարորդների հանդեպ ոչ մի միջոց հնարավոր չի լինում կիրառել, քանի որ ավտոտրանսպորտը Ղազախստանում գրանցված չէ, հայտնում էfergana.agency-ն: Որպեսզի Ղազախստանում չգրանցված տրանսպորտը չօգտագործվի ձեռնարկատիրական գործունեության համար, հանրապետության քաղաքացիներին կարգելեն օգտվել դրանից ուղևորափոխադրումների, ուղեբեռների տեղափոխման ժամանակ: Բացի այդ ՆԳՆ-ն առաջարկել է պարտադիր ժամանակավոր գրանցում սահմանել նման ավտոմեքենաների համար, որոնք ներկրվում են ավելի քան 10 օրով: «Եթե մեքենան տարանցիկ է, այն կարող է 10 օրում հատել երկիրը: 10 օրից տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցվի»,-ասել է ղազախստանցի պաշտոնյան: Վարչական ոստիկանությունում ասել են, որ ԵՏՄ անդամ երկրներից ներկրված մեքենաները գրանցելու համար կպահանջվի փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության մասին օրենքում»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |