Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ 9 հուլիսի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով. ներկայացնում է առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am հարթակը, որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին: Հարթակում ներկայացված են հայաստանյան շուկայի հիմնական մասի առաջարկները. 24 մակնիշ, ավելի քան 150 ավտոմեքենա և 20 դիլեր: Ընտրելով անհրաժեշտ մեքենան առաջնային շուկայի ավտոմեքենաների այս հարթակից՝ այցելուն կարող է առցանց ներկայացնել հայտ վարկի վերաբերյալ հետաքրքրվածության մասին՝ լրացնելով նվազագույն կոնտակտային տվյալներ: Բանկի աշխատակիցն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի այցելուի հետ՝ ներկայացված հայտի համար արդեն վարկավորման գործընթացի և պայմանների մանրամասները ներկայացնելու համար: Հարթակում մուտքագրելով վարկի նախընտրելի ամսական վճարման չափը՝ հարթակն առաջարկում է մեքենաների համապատասխան տարբերակներ: Հարթակն ունի բազմաֆունկցիոնալ որոնման հնարավորություններ: Դրանք թույլ են տալիս օգտվել ընդլայնված ֆիլտրերից՝ գտնելով մեքենան ըստ մոդելի, ենթամոդելի, արտադրման տարեթվի և մեքենայի տեխնիկական պարամետրերի: Հարթակի առանձնահատկություններից է նաև պարզ վարկային հաշվիչի առկայությունը, որի միջոցով այցելուն կարող է հաշվարկել իր ամսական վճարի չափը՝ նշելով վարկի նախընտրելի տևողությունն ու կանխավճարի չափը: Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա դիլերների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ ավտովարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ: Automarket.ameriabank.am հարթակի հնարավորություններն առաջիկայում ընդլայնվելու են՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ օնլայն վարկավորում (սքորինգ): Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |