ԵՄ դեսպան. ՀՀ-ում դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում չկա22 հուլիսի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ում դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում չկա: «Հաշվի առնելով այն բոլոր քննարկումները, որ ունեցել եմ հայկական կողմի հետ, ես որևէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, թե միտում կա որեւէ կերպ թուլացնել դատական իշխանության անկախությունը Հայաստանում։ Քննարկումներում անկախության գաղափարը գերակայել է։ Աշնանը դատական համակարգի բարեփոխումների ևս մեկ քննարկումների փուլ կսկսվի», - ասել է դեսպանը: Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին: «ԵՄ-ն շատ հստակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում դատաիրավական բաեփոխումներին: Այս աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը», - ասել է դեսպանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |