Նախագահն ու ՄԹ Եվրոպայի և ԱՄՆ հարցերով նորանշանակ պետնախարարը խոսել են ՀՀ-ՄԹ օրակարգից31 հուլիսի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի: Քրիստոֆեր Պինչերն, իր հերթին, ուրախությամբ նշել է, որ նախագահ Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն է, ում հետ նա առիթ է ունենում հանդիպելու պաշտոնը ստանձնելուց հետո՝ ընդգծելով, որ Հայաստանն արժեքավոր և կարևոր գործընկեր է իր երկրի համար: Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |