ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 9 օգոստոսի 2002 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մերձդնեստրովյան Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Դենիսենկոյի գլխավորությամբ: Մերձդնեստրովյեի ղեկավար Իգոր Սմիրնովի անունից հյուրերը մաղթել են ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանին հաջողություններ օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ինչպես տեղեկացրել են «Արկա» գործակալությանը ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հյուրերը պատմել են մերձդնեստրովյեի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, խնդրի լուծման հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական Տիրասպոլի դիրքորոշման մասին: Իր կողմից Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է հյուրերին Լեռնային Ղարաբաղում ընթացող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացներին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |