21.5 հա տարածք՝ Գյումրիում ավտոմաքսատան համար 1 օգոստոսի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը կամրացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ այստեղ մաքսատուն ստեղծելու համար: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ը համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ Նախնական հաշվարկներով, տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել մոտ 2.2 մլրդ դրամ: «ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար», - ասված է հիմնավորման մեջ։ Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ-ը չէր կատարում վարչապետի հանձնարարականը և ավտոմաքսատունը տեղափոխելու փոխարեն առաջարկում էր ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Գյումրիում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |