ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունը հայկական 2 ընկերություն է ընդգրկել իր «սև ցուցակում» Իրանի հետ կապերի պատճառով: Փաստաթուղթը հրապարակվել է օգոստոսի 13-ին, ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում:

Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել՝ ՌԴ-ից, Չինաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Հայաստանից ընդգրկվել են Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն (ԵրԿՄԳՀԻ) ու «Մարկել» ՓԲԸ-ն:

Ինչպես նշվում է, «ԵրԿՄԳՀԻ-ն վերաարտահանել է ԱՄՆ Արդյունաբերությյան և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցանկում» ընդգրկված ապրանքներն առանց համապատասխան արտոնագրի, իսկ անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է:

Հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել այն ավիաընկերությունների դեմ, որոնք «օգնում են զենք առաքել Սիրիա»: ԱՄՆ այդ պատժամիջոցներին ենթակաների ցանկում է հայտնվել նաև հայկական Flight Travel LLC-ն, որը իրանական Mahan Air-ի առևտրային ներկայացուցիչն է Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---