Կոնգրեսական Սպիրն առաջարկում է ՀՀ-ին լրացուցիչ $40 մլն-ի օգնություն տրամադրել

Կոնգրեսական Սպիրն առաջարկում է ՀՀ-ին լրացուցիչ $40 մլն-ի օգնություն տրամադրել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարվել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախագծով, Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ $40 մլն-ի օգնություն: Այս նախաձեռնության հեղինակը կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանն է, ով երեկոյի ընթացքում նշել էլ, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Կանչելյանի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի ու ամբողջ աշխարհի համար և ՀՀ-ն այժմ ունի 3 հիմնական մարտահրավեր՝ հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ ստեղծել սեփական քաղաքացիների համար։ Նա կարևորել է կոռուպցիայի ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, նշել, որ մարտահրավերները հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար:

Կոնգրեսականը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության հետ գործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ:

«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»,- ասել է Կանչելյանը:

Կոնգրեսականը նաև ընդգծել է, որ միշտ հպարտացել է հայկական արմատներով և միշտ հավատացել է հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---