«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային International Wine & Spirit մրցույթի լավագույններից20 սեպտեմբերի 2019 - 20:45 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արծաթե մեդալներ է ստացել միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդերի կողքին ընկերության պատրաստած 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93: International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի մասնագետներից մոտ 30 երկրից: Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվե Շապտը նշում է, որ նման գնահատականն անչափ ուրախացնող է, բայց միաժամանակ՝ պարտավորեցնող: «Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է կոնյակագործը՝ վստահեցնելով, որ ընկերությունը շարունակելու է նոր բարձրունքներ գրավել ու Հայաստանի անունը հնչեցնել աշխարհով մեկ:
Օլիվե Շապտի խոսքով՝ «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի բարձր որակը պայմանավորված է ինչպես հայաստանյան կլիմայով, հողով ու ջրով, խաղողի սորտով, այնպես էլ խմիչքի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայով և նորագույն սարքավորումների կիրառմամբ: Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով: Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում: Օլիվե Շապտը նշում է, որ հատկապես 3-ամյա կոնյակը սիրելի կդառնա երիտասարդության շրջանում, քանի որ այն թեթև է և կարելի է խմել երեկույթների ժամանակ: Կոնյակն ինչքան երկար է հնեցվում, այնքան բարդ կառուցվածք և նոր համահոտային նրբերանգներ է ձեռք բերում: Օլիվե Շապտն ասում է, որ թեև լավագույն պահը կոնյակը փորձելն է, սակայն նախ և առաջ պետք է բույրն զգալ: «Կոնյակի բույրն առնելիս սկսում ես ճանապարհորդել դրա նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |