Նեթանյահուն հիշեցրել է Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին» (վիդեո) 25 սեպտեմբերի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին»: Այդ մասին նա ասել է Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում: Նեթանյահուն այդպես է արձագանքել Թուրքիայի նախագահի նյույորքյան ելույթին:Էրդողանը, որը մասնակցում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանին, ԱՄՆ մահմեդականների հետ հանդիպմանը հրեաների ջարդերը Երկրորդ համաշխարհայինի տարիներին համեմատել է «կոտորածի հետ Գազայում»: «Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է խրատի Իսրայելին: Էրդողան, բավական է ստես»,-ասել է Նեթանյահուն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |