«Սանիթեքի» աշխատակցները անժամկետ նստացույց են անում. Պահանջը՝ հանդիպել վարչապետին27 սեպտեմբերի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության աշխատակցները և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, հայտնում է Aysor.am-ը: «Նստացույցը սկսված է: Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից», - ասել է Աղեկյանը: Ավագանու նախկին անդամի խոսքով՝ իրենց չի հետաքրքրում՝ «Սանիթեքն» ու քաղաքապետարանն ինչ մրցակցություն ու կռիվ ունեն, իրենք պահանջում են վճարել աշխատավարձերը: «Սանիթեք» ընկերության աշխատակիցները չեն վճարվել օգոտոսից, այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է 132 միլիոն դրամ: Աշխատակիցների վերջին բողոքի ցույցերից մեկից հետո «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար պետք է փոխանցեր 430 միլիոն դրամ, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ «Սանիթեքը» բավական գումար ունի` աշխատակիցներին վճարելու համար, բայց ինչ–ինչ պատճառով չի վճարում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |