Սինգապուրն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի հետ

Սինգապուրն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև:

ԵԱՏՄ անդամների ու Սինգապուրի ներկայացուցիչները ստորագրել են Ազատ առևտրի համաջայնագիրը, Հայաստանն ու Սինգապուրը՝ Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Հայկական կողմից փաստաթթղթերը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Երևանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին:

Աշխատանքներին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---