Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Զատուլինի Արցախ այցի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Զատուլինի Արցախ այցի պատճառով

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի Արցախ այցելության կապակցությամբ:

Նոտայում ադրբեջանական կողմը խնդրել է մեկնաբանել Զատուլինի «սադրիչ հայտարարությունները, ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», որոնք նա արել է Արցախում, գրում է Interfax.az-ը:

Նոտայում նաև խնդրանք կա՝ հստակեցնել, թե որ կարգավիճակով է ռուս պատգամավորն այցելել Արցախ և ով է ֆինանսավորել այցը:

Նոտայում նաև նշված է, որ Զատուլինը «մշտապես հայտարարություններ է անում, որոնք հակասում են ՌԴ քաղաքական դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նշվում է, որ Զատուլինը, որպես պատգամավոր, պատասխանատու է իր խոսքերի և գործողությունների համար և ՌԴ ԱԳՆ-ին կոչ է արվում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»:

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Արցախի բարեկամների համաժողովում հայտարարել է, որ Արցախը չի կորցնի իր պետականությունը, իսկ «Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»:Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ինԿոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---