Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»17 հոկտեմբերի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկած ուղղություններով չվերթ բացող թռիչքներից «օդի տուրք» (оդային տրանսպորտով ֆիզանձանց 10 հազար դրամ պետտուրքից՝ խմբ․) չի գանձվի: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս որոշումը վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին: Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում և զարգացում՝ տուրիզմի ոլորտում: Նիստի ընթացքում Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստան մուտք գործող Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջարկած ուղղություններին և գնային քաղաքականությանը՝ այդ մասին հարցեր ուղղելով փոխվարչապետ Տիգրան Ավինայնին: Ավինյանը նշել է, որ Երևանից 3 ուղղություն է բացվել դեպի Բեռլին, Հռոմ և Միլան, ևս ևս մեկը Գյումրիից դեպի Մյունխենի մոտակայքում գտնվող Մենինգեմ քաղաք: «Ընդհանուր առմամբ, Հայաստանից 4 ուղղությամբ ունենալու ենք թռիչքներ, ընկերության գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս հասանելի լինեն տոմսերը»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ բյուջետային համարվող ավիաընկերությունից օգտվելու դեպքում հավելյալ գումար վճարելով կարելի է օդանավում սնունդ ստանալ, ինչպես նաև ավելացնել ուղեբեռ: Փաշինյանը կարևորել է Ryanair-ի մուտքը Հայաստան՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ դեր են ունեցել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ ընկերությունը: Վարչապետը նշել է, որ այս փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացիների, սպառողի և տնտեսության, որովհետև տուրիզմը դրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու: Հոկտեմբերի 16-ին Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը Երևանում մանրամասներ էր ներկայացրել հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին: 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |