Փաշինյան. ՀՀ-ում տնտեսական բարձր տրամադրություն կա, 2020-22-ին տնտեսական 7-9% աճ է նախատեսվում

Փաշինյան. ՀՀ-ում տնտեսական բարձր տրամադրություն կա,  2020-22-ին տնտեսական 7-9% աճ է նախատեսվում

PanARMENIAN.Net - 2020 թվականին պլանավորված է 1․602 տրիլիոն դրամ եկամուտներ, իսկ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27․4% աճ: Այս մասին ԱԺ-ում 2020 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ բյուջի աճը կազմել է 29.9% է:

«Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն: Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքը համարում են հիմնական գործոն: Այսինքն՝ թվերը, գումարումները, հավասարումները՝ իրենց տեղը, ոչ ամբողջությամբ, որոշակիորեն զիջում են հանրության տրամադրությանը: Ես ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում տնտեսական բավականին բարձր տրամադրություն կա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, Հարկային օրենսգրքում փոփոխություններից հետո մոտավոր հաշվարկով 200 000 քաղաքացու աշխատավարձ կբարձրանա, 10%-ով կբարձրանա նաև կենսաթոշակի միջին չափը, 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 000 դրամ, հաջորդ տարի պետությունը նախատեսվում է նաև 3 մլրդ հատկացնել աղետի գոտու այն բնակիչներին, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե արձանագրված են:

Փաշինյանի խոսքով՝ բյուջետային հատկացումները պլանավորվում է 25.3%-ով ավելացնել պաշտպանության ոլորտում, առողջապահության ոլորտում, 2018 թվականի համեմատ, գրանցվել է բյուջետային հատկացումների 33% աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41%, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում՝ 21% աճ:

«Մեր քաղաքական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, որն արձանագրված է. 2020-22 թվականի ժամանակահատվածում հույս ունենք հասնել 7% , 8% և համապատասխանաբար 9% տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական՝ հաշվի առնելով նաև այն տրամադրությունները, որոնք ունենք տնտեսության մեջ: Ես համարում եմ որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, իրողություն է,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում:

Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---