Ռևազյան. ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել

Ռևազյան. ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել

PanARMENIAN.Net - Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա: Այս մասին, կառավարության նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ սա ռուսական շուկայի վրա ևս ազդեցություն է ունենալու:

Վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերություններին «օդի տուրքից» ազատելու նախագծի քննարկման ժամանակ Ռևազյանը հայտնել է, որ Հայաստանից նոր ուղղություն է բացելու նաև AirBaltic-ը: «Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը»,- ասել է Ռևազյանը՝ ավելացնելով,- Azimuth-ն արդեն դիմել է, չվերթները սկսելու են դեկտեմբերի 14-ից»:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ միաժամանակ Ryanair ավիաընկերությունը արդեն հաստատված 4 ուղղությունների հետ միասին, նախատեսում է 2-3 ուղղություն ավելացնել մինչև ամառ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ մուտք է ապահովվում պետբյուջե «օդի տուրքից», սակայն կան հիմնավորումներ, որ արտոնություն տրամադրելուց հետո դրական ազդեցություն կլինի: Պապիկյանը նշել է, որ տեղական շուկայում ևս հետարքրություն կա, 10-ից ավելի նոր ուղղությունների մասին է խոսքը, բայց դրանք դեռ պետք է քննարկվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա էական ազդեցություն է ունենալու երկրում ավիատոմսերի գնագոյացման և տնտեսական ակտիվության զարգացման առումով՝ հիշեցնելով, որ վիճակագրության համաձայն՝ ներդրողների համար կարևոր է ներդրումներ անելիս տեսնել՝ այդ երկիր իրենց երկրից ուղիղ չվերթ կա, թե ոչ: Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանն նշել է, թե եթե այս ամենը իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի:

 Ուշագրավ
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել
«Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան»,- ասել է նա