Տիգրան Ավինյանն ու Խորխե Էռնեկյանը «Հայփոստի» զարգացումն են քննարկել

Տիգրան Ավինյանն ու Խորխե Էռնեկյանը «Հայփոստի» զարգացումն են քննարկել

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››-ի տնօրեն Խորխե Էռնեկյանը քննարկել են «Հայփոստի» հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը «Հայփոստի» ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան: Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում է «Հայփոստի» զարգացման կառավարության տեսլականը:

Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում «Հայփոստի» դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհանի» գործում, հայտնում է փոխվարչապետի գրասենյակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---