Սենատոր Փերդյուն ևս արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն նոյեմբերի 21-ի երեկոյան արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը: Բանաձևի ընդունմանն ուղղված երկկուսակցական արշավի շրջանակում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թոմ Քրուզը կոչ էին արել միաձայն ընդունել թիվ 150 բանաձևը: Մենենդեսը և Քրուզը հանդես էին եկել Սենատում՝ հորդորելով արագացված ընթացակարգով ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին համահունչ բանաձևը, հայտնում է է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Եթե սենատոր Փերդյուն, և ևս մի քանի նրա գործընկերներ, ցանկանում էին դեմ քվեարկել բանաձևին, թող քվեարկեին, բայց չխանգարեին մեծամասնությանը քվեարկել երկկուսակցական բանաձևի համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին և Քրուզին աջակցության համար և նշել է, որ անում են ամեն հնարավորը ԱՄՆ Սենատում «Անկարայի վետոն չեղարկելու համար»: ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |