Ամերիաբանկը՝ 2019-ի Տարվա լավագույն բանկ The Banker-ի կողմից

Ամերիաբանկը՝ 2019-ի Տարվա լավագույն բանկ The Banker-ի կողմից

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

The Banker ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի Տարվա լավագույն բանկ է ճանաչվում իր գործունեության ընթացքում 6-րդ անգամ (նախորդ մրցանակները` 2010թ., 2013թ., 2015թ., 2016թ., 2017թ.):

The Banker-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 20-րդ տարին անընդմեջ:

The Banker-ի ժյուրիները տպավորված էին ամբողջ աշխարհում թվային փոխակերպման, ինչպես նաև նոր դարաշրջան տեղափոխվելու նպատակով արդյունավետության բարձրացման ուղղությամբ բանկերի կողմից ներդրված ջանքերով:

Այս տարի մրցանակները հանձնվել են 138 երկրում: The Banker-ի Տարվա լավագույն բանկ մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակների շարքում:

Ինչպես նշել էին The Banker ամսագրից, հայկական մրցակցային շուկայում Ամերիաբանկի 2018թ. աճի բացառիկ ցուցանիշները, նորարարական պրոդուկտների ներդնումն ապահովեցին առավելությունը մրցակիցների նկատմամբ:

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, Բանկի զուտ շահույթի, ընդհանուր ակտիվների, կապիտալի բացարձակ աճի տեմպերը նպաստել են Ամերիաբանկի կապիտալի եկամտաբերության աճին, մասնավորապես, 2018թ. վերջում կազմելով 12.6%` 2016թ. 10.2%-ի համեմատ, Բանկի 2018թ. զուտ շահույթն արձանագրել է երկնիշ աճ երրորդ տարին անընդմեջ:

Ամսագրի կողմից նկատվել է, որ Ամերիաբանկը նաև զգալի աշխատանք է կատարել իր կողմից առաջարկվող պրոդուկտների տեսականին բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, այժմ ֆիզիկական անձինք կարող են 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարով վարկերի համար դիմել առցանց` առանց բանկ այցելելու, սքորինգային համակարգի միջոցով: 2018թ. այս նոր առաջարկը մեծ հաջողություն ունեցավ` ապահովելով բանկի սպառողական վարկերի ծավալի 25%-ը: Սրա հիման վրա Ամերիաբանկը շարունակեց բարելավումները սքորինգային համակարգում` առցանց վարկ ստանալու հնարավորություն ընձեռելով նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Կարևորվել է թվային բանկինգի ոլորտում Ամերիաբանկի արձանագրած գործարքների զգալի աճը, որոնց արդյունքում թվային և ինքնասպասարկման (էքսպրես-բանկինգով, տերմինալներով) համակարգերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմեց բանկի ընդհանուր գործարքների 77%-ը:

«Մեր հաջողությանը նպաստող գործոններն են հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից մեթոդները և պրոֆեսիոնալ անձնակազմը», – նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

2019թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են Commerzbank (Գերմանիա), Alfa-Bank (Ռուսաստան), Agricultural Bank of China (Չինաստան), Santander Group (Western Europe) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---