Ռուբեն Հայրապետյան․ Անդրանիկ Քոչարյանն այլ անձի միջոցով հորդորել է ինձ հեռանալ ՀՀ-ից, քանի որ ինձ ձերբակալելու հրաման կա

Ռուբեն Հայրապետյան․ Անդրանիկ Քոչարյանն այլ անձի միջոցով հորդորել է ինձ հեռանալ ՀՀ-ից, քանի որ ինձ ձերբակալելու հրաման կա

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից իր տան խուզարկությանը, հայտարարել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն հեռանալ Հայաստանից․ քանի որ իրեն ձերբակալելու են։

«Իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցել է, որ ես հեռանամ Հայաստանից, քանի որ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ ձերբակալեն»,-ասել է նա «Պրեսսինգ» հաղորդման եթերում։

Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինարարական աշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Նա հավելել է, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։

«Գիտե՞ք ինչի համար են հորդորում, որ լքեմ Հայաստնը՝ որ թողնես գնաս, «մասկի շոու» անեն, ասեն տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես փախչելու տեղ չունեմ, ձերբակալում են, թող ձերբակալեն։ Երբ զանգեն ինձ ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալել, արի, որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում և ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»,-ասել է ՀՖՖ նախկին նախագահը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրության պահանջներին համապատասխանում են թեկնածուներից 3-ը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, 20-րդ դարիՀայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ նախագահը կընտրվի դեկտեմբերի 23-ին՝ նոր գործկոմի կողմից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---