Փաշինյան. Տարին ամփոփում ենք լավ ցուցանիշներով ու տրամադրությամբ

Փաշինյան. Տարին ամփոփում ենք լավ ցուցանիշներով ու տրամադրությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության տարվա վերջին նիստում հայտարարել է, որ տարին ամփոփվում է լավ տրամադրությամբ: Նա հավելել է, որ հատկապես ռեկորդային էր 2019-ի նոյեմբերը, երբ գրանցվել էր տնտեսական ակտիվության 10,1 %:

Վարչապետը նշել է, որ լավ ցուցանիշներ են արձանագրվել տարբեր ոլորտներում. ապրանքների արտահանման աճը կազմել է՝ 25,7 %, առևտրի շրջանառությանը` 11,9 %, ծառայություններինը՝ 11,6 %, արդյունաբերությանը 9,3 %, շինարարաւթյանը՝ 4,7 %:

«Այս ցուցանիշներն արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրվել է տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է», - ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---