ՀԲ․ 2020-ին տնտեսական աճի տեմպով ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարը կլինի

ՀԲ․ 2020-ին տնտեսական աճի տեմպով ՀՀ-ն տարածաշրջանի  առաջատարը կլինի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի 2020-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ 2020-ին Հայաստանում կանխատեսվում է 5.1% տնտեսական աճ, ինչը տարածաշրջանի լավագույն ցուցանիշն է:

Ըստ զեկույցի՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում՝ ի տարբերություն հարևանների:

Ադրբեջանում, օրինակ, այդ ցուցանիշը կանխատեսվում է 2.3%-ի սահմանում, Վրաստանում՝ 4.3%-ի, Թուրքիայում՝ 3%-ի: Իրանի պարագայում զրոյական աճ է սպասվում:

Ըստ ՀԲ վերլուծաբանների՝ հետխորհրդային երկրներում կանխատեսվում է հետևյալ պատկերը. Ռուսաստանի ՀՆԱ-ն 2020-ին կաճի 1.6%-ով, Բելառուսի՝ 0,9%, Ղազախստանի՝ 3.7%, Ղրղզստանի՝ 4%, Մոլդովայի՝ 3.6%, Տաջիկստանի՝ 5.5%, Թուրքմենստանի՝ 5,2%, Ուկրաինայի՝ 3.7%, Ուզբեկստանի՝ 5.7%:

2021-ի և 2022-ի համար ՀԲ-ն Հայաստանում կանխատեսում է 5.2% տնտեսական աճ:

Ըստ ՀԲ զեկույցի՝ 2020-2022թթ. համաշխարհային տնտեսության աճի տեմպերն ամեն տարի կավելանան 0.1%-ով: Ակնկալվում է ներդրումների և առևտրի աստիճանական վերականգնում, սակայն ռիսկերը պահպանվում են: 2020-ին համաշխարհային տնտեսությունը կաճի մինչև 2.5%՝ 2019-ին այդ ցուցանիշը 2.4% էր:

ՀՀ պետբյուջեի համաձայն՝ 2020-ին երկրում տնտեսական աճը նախատեսվում է 4.9%-ի սահմանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---