Նախարար. ՀՀ տնտեսական աճը 2019-ին առնվազն 7.5% կկազմի14 հունվարի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանը կունենա առնվազն 7.5% տնտեսական աճ, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ 2019-ի լավ հիմքի վրա, լավ է սկսվել նաև 2020-ը: «11 ամսվա արդյունքներով մենք ունենք 7.5% տնտեսական ակտիվություն, և, որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը: Արդյունաբերության ոլորտում 9.3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել 11 ամսում: Ծառայություններն աճել են գրեթե 15%-ով, ներքին առևտրաջրջանառությունը՝ 9.2%, շինարարությունը՝ 4.5 %, արտահանումն աճել է 9%-ով: Սա նշանակում է, որ մենք, չնայած 2019 թվականի տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռ ամփոփված չեն, արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7.5 % տնտեսական աճ: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասել է նախարարը: Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ նա նշել է, որ 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունն աճել է 40,000-ով: Խոսելով զբոսաշրջային ցուցանիշների մասին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա 9 ամսում 14․4% ներգնա զբոսաշրջության աճ կա։ 2018-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 5.8%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |