ՔԿ. Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրած երեխա ՀՀ չի վերադարձվել17 հունվարի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի քննության ընթացքում որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան, հայտնում են Քննչական կոմիտեից: Քրգործի շրջանակում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ ԴՆԹ փորձաքննություն: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների թույլ տված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառքի նպատակով երեխաների որդեգրում կազմակերպելու վերաբերյալ: «Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 2019-ի նոյեմբերին բացահայտվել էին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք էր առաջադրվել ևս 4 անձի: Գործով մեղադրյալ համարվող բոլոր 5 անձինք ազատության մեջ են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |