ՀՀ նախագահն ու Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահը խոսել են առաջատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունից

ՀՀ նախագահն ու Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահը խոսել են առաջատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունից

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ խոսել է Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, փորձի կիրառման հնարավորությունների մասին: Նրանք քննարկել են նաև փոխգործակցության հնարավորությունները:

Շունիչի Միանագան նաև Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ է:

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են գործակցել։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:

Mitsubishi Group-ն աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից է:

Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---