HSBC Armenia. Մեր գործունեության վերանայման մասին լուրերը սպեկուլյացիա են

HSBC Armenia. Մեր գործունեության վերանայման մասին լուրերը սպեկուլյացիա են

PanARMENIAN.Net - Հայաստանում HSBC բանկի ներկայացուցչության գործունեության վերանայման մասին լուրերը շահարկումներ են, PanARMENIAN.Net ին ասաց բանկի հանրային կապերի պատասխանատու Դիանա Գազիյանը:

Ավելի վաղ Reuters-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ HSBC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Նոել Քուինը ձգտում է վաճառել կամ կրճատել ընկերության բիզնեսը մի շարք շուկաներում, այդ թվում՝ Հայաստանում:

«Դա շահարկում է, մենք չենք կարող դա մեկնաբանել, արձագանքել: Դրանք շահարկումներ են, ինֆորմացիա չկա, Reuters-ի հրապարակումը սպեկուլյացիա է, և դրան մենք չենք կարող արձագանքել»,- նշեց բանկի հանրային կապերի պատասխանատուն:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով աղբյուրի հրապարակմանը, հայտնել էին, որ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգում: ԿԲ-ն ՀՀ-ում բանկի գործունեությունը գնահատել էր որպես «հաջողության պատմություն»՝ հայտնելով, որ HSBC Armenia-ն դիմել է իրենց՝ մարտ ամսից նոր տնօրեն գրանցելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---