ՄԱԿ. ՀՀ-ն՝ զբոսաշրջության ոլորտում ամենաարագ աճող երկրների 20-յակում 4 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենաարագ աճող երկրների 20-յակում է, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության «միջազգային զբոսաշրջության բարոմետրը» հետազոտության մեջ: Մեր երկիրը 12-րդ հորիզոնականում է՝ 2019-ին զբոսաշրջության ոլորտում 14.4% աճով, գրում է The Independent-ը: Հարևան Թուրքիան և Ադրբեջանը ցուցակում համապատասխանաբար 13-րդն ու 17-րդն են՝ 14 և 11.4% աճով: Հայաստանից առաջ է Իրանը, որը 3-րդ հորիզոնականում է 27.9% աճով: Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմայում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով: Առաջին 10-յակում են նաև Ուզբեկստանը, Չերնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվներն ու Բահամյան կղզիները: Ըստ հետազոտության` 2019-ին աշխարհում արտասահմանյան ուղևորությունները հասել են 1.5 մլրդ-ի: Դա 4%-ով ավելի է, քան 2018-ին: Ամենաշատ այցելուներին ընդունել է Ֆրանսիան՝ ավելի քան 90 մլն զբոսաշրջիկ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |