Բելգիական ռեստորանը Միշլենի աստղ է ստացել. Շեֆ-խոհարարը Կարեն Թորոսյանն է15 փետրվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Բելգիական ռեստորանը, որի շեֆ-խոհարարը Կարեն Թորոսյանն է, Միշլենի աստղի է արժանացել։ Bozar Restaurant-ը գտնվում է Բրյուսելի կենտրոնում՝ Bozar արտ-կենտրոնի առաջին հարկում։ Թորոսյանն անձամբ է մասնակցել ամբողջ շենքի վերականգնմանն ու վերանորոգմանը, գրում է WBP Stars-ը։ Սա Թորոսյանի առաջին Միշլենը չէ։ Կարենը ծննուդով Հայաստանից է և Բելգիա է տեղափոխվել 18 տարեկանում։ Նա սովորել է INFOBO-ում և աշխատանքի փորձ ձեռք բերել Միշլենի աստղ ունեցող Bruneau-ում և Chalet de la Forêt-ում։ Այնուհետև նա արդեն ինքնուրույն գործ է հիմնել՝ Bozar-ը։ Մի քանի տարի անց նա արդեն լիովին ինքնուրույն էր և հայտնի դարձավ խոհարարների շրջանում։ Ըստ պարբերականի` Կարեն Թորոսյանը Բելգիայի, եթե ոչ ամբողջ Եվրոպայի ամենահայտնի շեֆ-խոհարարներից է։ 2013-ի Թորոսյանի ռեստորանը լավագույնը համարվեց Gault & Millau ուղեցույցում, իսկ 2015-ին նա աշխարհի չեմպիոն է ճանաչվել Pâté en croûte մի ուտեստի համար, որը վկայում է դեպի կատարելություն նրա ձգտման մասին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |