Փաշինյան. ԶՈւ վրա ծախսերից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով20 փետրվարի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելը և պետբյուջե ավելի մեծ գումարներ վերադարձնելը լինելու է առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարբերաբար այդ թեմայով քննարկումներ են ընթանում իրավապահների հետ: «Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում արել եմ քաղաքական հայտարարություն, որ առաջիկա 5 տարում մենք պետք է $2.5 մլրդ հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա՝ մասնավորապես, Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Այդ $2.5 մլրդ-ից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարի ծավալն իրեն առայժմ չի գոհացնում՝ չնայած աննախադեպ հաջողություն կա: Նա հիշեցրել է, որ Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության նախորդ 11 տարվա ընթացքում: «Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերը շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա, բայց շատ դեպքերում կան նաև օրենսդրական խոչընդոտներ»,- հայտարարել է Փաշինյանը: Փետրվարի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում պետբյուջե է վերադարձվել $105 մլն՝ նշելով, որ ՀՀ-ն հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ունի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |