ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Ժնևում «որոշ առանցքային հարցեր են քննարկել»

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Ժնևում «որոշ առանցքային հարցեր են քննարկել»

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Ժնևում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման և որոշ «առանցքային հարցեր» քննարկելու հնարավորության համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Մնացականյանը Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին:

Նախարարների նախորդ հանդիպումը 2019-ի նոյեմբերին էր՝ Լավրովի Երևան կատարած այցի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---