Ապրիլից Ուֆա-Երևան չվերթներ կլինեն

Ապրիլից Ուֆա-Երևան չվերթներ կլինեն

PanARMENIAN.Net - Nordwind ավիաընկերությունը ապրիլի 21-ից Ուֆա-Երևան-Ուֆա պարբերական չվերթներ կիրականացնի, հայտնում է ՄԿ-Ուֆա-ն:

Թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին, Embraer 190 ինքնաթիռով, որը կարող է տեղափոխել 110 ուղևոր: Քաղաքների միջև թռիչքի տևողությունը մոտ 2,5 ժամ է:

Ավիաընկերությունն արդեն հայտնել է տոմսերի վաճառքի մասին:

2019-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը ևս Ուֆա-Երևան չվերթներ է սկսելու 2020-ից:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---