ՀՀ և ՌԴ միջև ուղևորափոխադրումները 2 շաբաթով կսահմանափակվեն

ՀՀ և ՌԴ միջև ուղևորափոխադրումները 2 շաբաթով կսահմանափակվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Երկու երկրի քաղաքացիների վերադարձը կապահովվի: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացմամբ պայմանավորված Հայաստանում առաջարկվում է արտակարգ դրություն սահմանել։

Մարտի 16-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---