«Ավստրիական ավիաուղիները» ժամանակավոր դադարեցնում է կանոնավոր թռիչքները

«Ավստրիական ավիաուղիները» ժամանակավոր դադարեցնում է կանոնավոր թռիչքները

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, «Ավստրիական ավիաուղիները» որոշել է ժամանակավորապես դադարեցնել կանոնավոր թռիչքները՝ մարտի 18-ի երեկոյից մինչև մարտի 28-ը ներառյալ, ասվում է ընկերության կայքում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցմամբ (պայմանավորվածության ձեռք բերման)։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---