Բիզնեսը 0%-ով վարկեր կստանա կորոնավիրուսի խնդիրներից ապաքինվելու համար19 մարտի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 19-ի նիստում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի լուծման հարցերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է փոփոխությունների փաթեթների մանրամասները։ Մասնավորապես, գործադիրի հատկացված առաջկցության առաջին՝ 25 մլն դրամի փաթեթն ուղղվելու է բիզնեսի համար վարկերի տրամադրմանը։ Նախագծի համաձայն՝ գումարի 50%-ը ֆինանսավորելու են բանկերը, մինչև 50 տոկոսը՝ Կառավարությունը։ Գործադիրի հատկացրած գումարն անտոկոս է, բանկերին ու վարկային կազմակերպությունների տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը։ Այսինքն, տնտեսվարողը 0%-ով գումար կստանա: Այն կարող է ուղղվել մի քանի նպատակի։ Առաջինը՝ աշխատավարձերի ու դրանց գծով հարկերի վճարմանը՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվով 3 ամսից ոչ ավելի, 500 հազար դրամից ոչ ավելի աշխատավարձ տալու համար։ 2-րդ ուղղությունը հումքի գնումը և ներմուծումն է այն դեպքերում, եթե ամբողջ ծավալն օգտագործվելու է ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու համար ու տնտեսվարողն արտադրական հզորություններ ունի։ Երրորդը սարք-սարքավորումների ներմուծումն է՝ ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ այն ընդլայնելու համար։ Գումարը կտվրի էլէներգիայի, ջրի, գազի գծով ծախսերի ֆինանսավորմանը՝ մինչև 3 ամսով, ամսական մինչև 5 մլն դրամ ծավալով։ Վարկ կտրվի նաև ՀՀ-ում իրացվելիք սննդի, պարարտանյութի, սերմի, տնկիների ներմուծման ֆինանսավորմանը։ Վարկերի նկատմամբ հիմնական պահանջներն են՝ մինչև 24 ամիս ժամկետով ու մինչև 500 մլն դրամ ծավալով: Պետությունը համաֆինանսավորելու է մինչև 250 մլն դրամ ծավալը։ Կառավարության կողմից տրամադրվելիք գումարը լինելու է դրամով։ Նախագիծը դրվելու է հանրային քննարկման մոտ ապագայում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |